ՀՍՀ/ԻՍՊԱՆԻԱՅԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ԻՍՊԱՆԻԱՅԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ԻԿԿ, Partido Communista de Espa a), ստեղծվել է 1920-ի ապրիլի 15-ին, նույն թվականին էլ միացել է Կոմինտերնին: 1932-ին ԿԿ-ի անդամ ընտրված Խոսե Դիասի, Դոլորես Իբարուրիի և ուրիշների գլխավորությամբ կոմկուսը դառնում է երկրի ազդեցիկ քաղ. ուժերից մեկը: Ֆաշիստական վտանգի սրման պայմաններում ԻԿԿ պայքարել է հանուն բանվոր դասակարգի և մյուս դեմոկրատական խավերի միասնության, լայն հակաֆաշիստական ճակատի ստեղծման: Հակաֆաշիստների շարքերի ամրապնդման համար կարևոր գործոններ էին 1934-ին ծավալված աշխատավորության մասսայական ելույթները, Աստուրիայի ժողովրդական ապստամբությունը, զինված ելույթները Մադրիդում, Կատալոնիայում, Բասկերի երկրում, նեոնում: 1936-ի հունվարին նրա նախաձեռնությամբ կոմունիստական, սոցիալիստական և հանրապետական կուսակցությունները ստեղծեցին ժողովրդական ճակատ, որը 1936-ի փետր. 16-ի պառլամենտական ընտրություններում հաղթանակ տարավ: 1936-ին ԻԿԿ անդամների թիվը հասավ 100 հզ., 1936—39-ի ազգային հեղափոխական պատերազմի շրջանում՝ 300 հզ.: Հանրապետության անկումից (1939-ի մարտ) հետո, մինչև 1977-ի ապրիլը եղել է ընդհատակում: ԻԿԿ ներկայացուցիչները մասնակցել են Կոմունիստական և բանվորական կուսակցությունների միջազգային խորհրդակցություններին (1957, 1960 և 1969, Մոսկվա), հավանություն տվել ընդունված որոշումներին: ԻԿԿ կառուցված է դեմոկրատական ցհնտրալիզմի սկզբունքով: Բարձրագույն մարմինը համագումարն է, համագումարների միջև ընկած ժամանակաշրջանում՝ ԿԿ, որի անդամներից ընտրվում է գործադիր կոմիտե և քարտուղարություն: ԻԿԿ նախագահն է Դ. Իբարրուրին: Կենտրոնական օրգանն է «Մունդո օբրերո» («Mundo Obrero») թերթը, տեսականը՝ «Նուեստրո բանդերա» («Nuestra Bandera») ամսագիրը:
