Jump to content

ՀՍՀ/ԻՍՊԻՐՅԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻՍՊԻՐՅԱՆ Կարո Ասատուրի (ծն. 7.11. 1935, Ալեքսանդրիա, ԵԱՀ), հայ սովետական ֆիզիկոս, ֆիզմաթ գիտ. դ-ր (1974): Ավարտել է Երևանի համալսարանը (1958): 1958-ից աշխատում է Երևանի ֆիզիկայի ինստ-ում: Աշխատանքները վերաբերում են անցումային ճառագայթման, ֆոտոծնման, քվանտային էլեկտրադինամիկայի տեսական և փորձառական հարցերին: Հայ ֆիզիկոսների խմբի հետ առաջիններից մեկն է հայտնաբերել և ուսումնասիրել բարձր էներգիայի մասնիկների ռենտգենյան անցումային ճառագայթումը շերտավոր միջավայրում: Այդ ուսումնասիրությունների հիման վրա կառուցվել են անցումային ճառագայթման դետեկտորի տարբեր տեսակներ: