Jump to content

ՀՍՀ/ԻՍՍԻԿ-ԿՈՒԼ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻՍՍԻԿ-ԿՈՒԼ (կիրգիզերեն՝ տաք լիճ), անհոսք լիճ Հյուսիսային Տյան-Շանում, Կիրգիզական ՍՍՀ-ի հյուսիս-արևելքում: Գտնվում է Իսսիկ-Կուլի գոգավորությունում, 1608 մ բարձրության վրա: Տարածությունը 6236 կմ² է (այլ տվյալներով՝ 6330 կմ²), երկարությունը՝ 178 կմ: Հիմնական նավահանգիստներն են Ռիբաչիեն և Պրժևալսկը: Ի-Կ-ի ափերին կան առողջարաններ, հանգստյան տներ: