ՀՍՀ/ԻՍՐԱՅԵԼ
ԻՍՐԱՅԵԼ, Իսրայելի պետություն
I. Ընդհանուր տեղեկություններ
Պետություն Մերձավոր Արևելքում, Միջերկրական ծովի հվ-արլ. ափին: Տարածությունը (ՄԱԿ-ի 1947-ի նոյեմբերի 29-ի սահմանմամբ 14,1 հզ. կմ² է) 1948-49-ին զավթած տերիտորիաների հետ՝ 20,7 հզ. կմ², բնակչությունը՝ մոտ 3,5 մլն (1975): Տնտ. և մշակութային գլխավոր կենտրոնը Թել-Ավիվն է, կառավարական ու պաշտոնական հիմնարկները գտնվում են Երուսաղեմի արմ. մասում, որը 1950-ին (հակառակ ՄԱԿ-ի 1947-ի բանաձևի) կառավարության կողմից հայտարարվել է երկրի մայրաքաղաք: Վարչականորեն բաժանվում է 6 օկրուգի:
II. Պետական կարգը
Ի. հանրապետություն է: Սահմանադրություն չունի, այն փոխարինվում է մի շարք օրենսդրական ակտերով: Պետության ղեկավարը պրեզիդենտն է, որի լիազորությունները սահմանափակված են: Ողջ իշխանությունն իրականացնում է կառավարությունը՝ պրեմիեր մինիստրի գլխավորությամբ: Բարձրագույն օրենսդրական մարմինը միապալատ պառլամենտն է (կնեսետ): Ընտրական իրավունքից օգտվում են 18 տարեկան դարձած քաղաքացիները: Դատական համակարգը կազմում են աշխարհիկ և հոգևոր դատարաններն ու Գերագույն դատարանը:
III. Բնությունը
Ծովափնյա նեղ հարթավայրին արլ-ում փոխարինում է 500—1000 մ բարձրության սարավանդը, որը շեշտակի իջնում է դեպի Գհորի (Էլ-Գոր) և Վադի-Էլ-Արաբա տեկտոնական իջվածքները: Սարավանդը կազմված է կրաքարերից (զարգացած է կարստը), ավազաքարերից, բազալտներից: Կան ֆոսֆորիտների, քվարցային ավազի, կավերի, մարմարի, պղնձի, երկաթի հանքավայրեր, տորֆ, նավթի և (լի ոչ մեծ հանքաշերտեր (Նեգև անապատում): Մեռյալ ծովի ջրերը հարուստ են կալիումի, նատրիումի աղերով ու բրոմով: Կլիման մերձարևադարձային է: Միջին ջերմաստիճանը հուլիսին և օգոստոսին 24—28°C-է, Գհորում՝ մինչև 36°C, հունվարին՝ 6—14°C, Մեռյալ ծովի հվ-արմ-ում՝ մինչև 18°C: Տարեկան տեղումները հս-ում և Միջերկրական ծովի մերձափնյա հարթավայրում 400—800 մմ են, Մեռյալ ծովի ափին, Գհոր իջվածքում և Նեգև անապատում՝ 100—200 մմ, տեղ-տեղ՝ ավելի պակաս: Մակերեսային ջրերը սակավ են: Մշտական հոսք ունեցող միակ գետը Ի-ի տարածքով հոսող Հորդանանի վերին հոսանքն է: Հվ-ում տարածված են վադիներ: Օգտագործվում են աղբյուրների, ջրհորների և ծովի աղազերծված ջրերը 80 ը ծախսվում է ոռոգման համար: Հողերը շագանակագույն են, լեռնայյին գորշ-շագանակագույն և գորշ, հվ-ում՝ անապատային: Գերակշռում է թփուտային և թփուտածառային բուսածածկույթը (մակվիս, գարիգա), հվ-ում տարածված են անապատային, աղուտային բույսեր և տափաստաններ: Բնորոշ կենդանիներն են շերտավոր բորենին, շնագայլը, կրծողներ, թռչուններ, սողուններ: Բնական շրջաններն են. 1. մերձափնյա հարթավայրը, 2. սարավանդը (ծալքաբեկորային խիստ պենեպլենացած լեռներ), 3. Գհոր և Վադի-էլ-Արաբա տեկտոնական իջվածքները:
IV. Բնակչությունը
Ավելի քան 65 ը հրեաներ են, 14,6 ը՝ արաբներ, կան նաև հայեր (1970): Հրեական բնակչության կեսից ավելին ներգաղթածներ են: Պետական լեզուն եբրայերենն է, կրոնը՝ հուդայականությունը: Պաշտոնական օրացույցը հին եբրայական լուսնաաարևաինն է, կիրառվում է նաև Գրիգորյանը: 1948—70-ին Ի-ի բնակչությունը ներգաղթածների հաշվին աճել է ավելի քան 1,3 մլն-ով: Քաղաքային բնակչությունը 82 է: Խոշոր քաղաքներն են Թել-Այիվ-Յաֆան, Հայֆան, Երուսաղեմը, Ռամատ Գանը:
V. Պատմական ակնարկ
Ի-ի պետությունը ստեղծվել է 1948-ի մայիսի 14-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1947-ի նոյեմբ. 29-ի որոշմամբ, ըստ որի Մեծ Բրիտանիայի ենթամանդատային պաղեստինը հռչակվում էր անկախ և նրա տարածքում ստեղծվում էին երկու ինքնուրույն՝ արաբ. և հրեական պետություններ: Հրեական պետությանր՝ Ի-ին, հատկացվում էր 14 հզ. կմ² (Պաղեստինի տարածքի 56) տարածություն՝ խառը բնակությամբ: Երուսաղեմը հանձնվում էր ՄԱԿ-ի կառավարմանը: 1948-ի մայիսին Ի-ում ստեղծվեց ժամանակավոր կառավարություն, որը կազմված էր բացառապես սիոնիստական կուսակցությունների ներկայացուցիչներից: Կառավարության առաջին իսկ՝ «Անկախության դեկլարացիայով» սիոնիզմը հռչակվեց Ի-ի պաշտոնական գաղափարախոսություն և քաղաքականություն: Իմպերիալիստական տերությունների (ԱՄՆ և Մեծ Բրիտանիա) և միջազգային սիոնիզմի աջակցությամբ ի. 1948—49-ի արաբա-իսրայելական պատերազմի հետևանքով Պաղեստինի արաբ. պետությունից նվաճեց 6,7 հզ. կմ² տարածք, ինչպես նաև Երուսաղեմի արմ. մասը: Ինչպես իրեն հատկացված, այնպես էլ զավթած տերիտորիայից Ի-ի կառավարությունը արտաքսեց մոտ 1 մլն արաբների: 1949-ին Ի. Եգիպտոսի, Լիբանանի, Հորդանանի և Սիրիայի հետ ստորագրեց զինադադարի ժամանակավոր համաձայնագրեր, որոնք սակայն չփոխարինվեցին հաշտության պայմանագրերով: 1949-ին կայացան պառլամենտական ընտրություններ, գլխավոր կառավարող կուսակցությունը դարձավ ՄԱՊԱԻ-ն: 1952-ին ԱՄՆ-ի հետ համաձայնագրով Ի. փաստորեն պարտավորվեց մասնակցել ԱՄՆ-ի բոլոր գործողություններին Մերձավոր Արևելքում: 1952-ին Ի-ի և ԳՖՀ-ի միջև կնքված պայմանագրով Ի. ԳՖՀ-ից ստացավ (մինչև 1966-ը) 822 մլն դոլլար այսպես կոչված ռազմատուգանք և 1,7 մլրո դոլլար փոխհատուցում՝ 1939—45-ի համաշխարհային պատերազմում հրեաներին պատճառած վնասի դիմաց: 1956-ին Ի. Անգլիայի և Ֆրանսիայի հետ ագրեսիա սանձազերծեց Եգիպտոսի դեմ (տես Անգլո-ֆրանս-իսրայելական ագրեսիա Եգիպտոսի դեմ): 1957-ին միացավ Էյզենհաուերի դոկտրինային և 1958-ին աջակցություն ցույց տվեց Լիբանանի և Հորդանանի դեմ անգլո-ամերիկյան ինտերվենցիային: 60-ական թթ. սկզբից ի. շարունակում էր ագրեսիվ քաղաքականություն վարել: Հաճախակի կրկնվող պրովոկացիոն գործողությունները (Հորդանան գետի ջրերի մի մասի արտաուղղում, սահմանային ոագմ, միջադեպեր ևն)խիստ սրեցին արաբա-իսրայելական հարաբերությունները: 1967-ի հունիսի 2-ին առավել հետադեմ և ծայրահեղ ուժերի մասնակցությամբ ստեղծվեց ազգային միասնության կառավարություն, որն արաբ. երկրների դեմ պատերազմ սանձազերծելու միջոցով ձգտում էր իրագործել «Մեծ Իսրայել» ստեղծելու սիոնիստական ծրագիրը: 1967-ի հունիսի 5-ին Ի. նոր պատերազմ սկսեց արաբ. երկրների (Եգիպտոս, Սիրիա, Հորդանան) դեմ (տես Իսրայելի ագրեսիան ընդդեմ արաբական երկրների 967): ՍՄՀՄ-ի, սոցիալիստական մյուս երկրների և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործուն միջամտությունը Ի-ին ստիպեց դադարեցնել ռազմ. գործողությունները (հունիսի 10), սակայն նա հրաժարվեց հեռացնել իր զորքերը գրաված տերիտորիաներից: 1967-ի նոյեմբ. 22-ին Անվտանգության խորհուրդը բանաձև ընդունեց Մերձավոր Արևելքում ճգնաժամի քաղ. կարգավորման վերաբերյալ: Ի. հրաժարվեց բանաձևը կատարելուց և շարունակեց իր ագրեսիվ գործողությունները արաբ. երկրների նկատմամբ: 1968-ին աջ «սոցիալիստների», սիոնիստական կուսակցությունների և բուրժ. ՌԱՖԻ կուսակցության միավորումից ստեղծվեց Ի-ի բանվորական կուսակցությունը (ՄԱԻ): 1969-ին իշխանության գլուխ կանգնեց ծայրահեղ հետադիմականների կառավարությունը՝ Գ. Մեիրի գլխավորությամբ: Այդ կառավարությունը ձեռնամուխ եղավ գրաված տերիտորիաների յուրացմանն ու բնական հարստությունների շահագործմանը: Ի-ի կառավարող շրջանների քաղաքականությունը 1973-ի հոկտեմբերին հանգեցրեց արաբա-իսրայելական նոր պատերազմի, որի հետևանքով Ի. մարդկային ուժի և տեխնիկայի մեծ կորուստներ կրեց: Արաբ. պետությունների աճած մարտունակությունն ու Ի-ի միջազգային մեկուսացումը Ի-ի կառավարությանը ստիպեցին մասնակցել (1973-ի դեկտեմբեր) Ժնևի հաշտարար կոնֆերանսին: 1974-ի հունվարին և 1975-ի սեպտեմբերին Եգիպտոսի, իսկ 1974-ի մայիսին Սիրիայի հետ Ի. կնքեց զորքերի տարանջատման և նրանց միջև բուֆերային գոտիներ ստեղծելու համաձայնագրեր: Սակայն դեպքերի զարգացումը ցույց է տալիս, որ ի-ի կառավարությունը չի հրաժարվել ագրեսիվ քաղաքականությունից: Նա շարունակում է խափանել Ժնևի կոնֆերանսի աշխատանքները, փորձում է պառակտել արաբ. պետությունների միասնական ճակատը և մասնակի համաձայնություններով ամրապնդել ստատուս-քվոն, ոտնահարել Պաղեստինի արաբ. ժողովրդի օրինական իրավունքները: Ի-ի տարածքում հայեր բնակվում են Հայֆայում (շուրջ 300 հոգի) և Երուսաղեմում (տես Երուսաղեմ, Հայերը Երուսաղեմում մասը):
VI. Քաղաքական կուսակցությունները և արհմիությունները
Իսրայելի բանվորական կուսակցություն (ՄԱԻ), ստեղծվել է 1968-ին, երեք աջ սոցիալիստական կուսակցությունների միավորումով: Միացյալ բանվորական կուսակցություն (ՄԱՊԱՄ), հիմնվել է 1948-ին, սիոնիստական «սոցիալիստական» կուսակցություն է: ՄԱԻ-ն և ՄԱՊԱՄ-ը ստեղծել են սիոնիստական «բանվորական» կուսակցությունների բլոկ կնեսետում: Խերուտ, ստեղծվել է 1948-ին, ծայրահեղ աջ սիոնիստական բուրմ. կուսակցություն է: Լիբերալ կուսակցություն (ԼԿ), ստեղծվել է 1971-ին, խոշոր և միջին բուրժուազիայի կուսակցությունն է: Խերուտը և Լկ-ն ստեղծել են Գախալ պառլամենտական բլոկը: Պետական ցուցակ (ՊՑ), ստեղծվել է 1968-ին, աջ բուրժ. կուսակցություն է: Ազատ կենտրոն (ԱԿ), 1966-ին Խերուտից հեռացած խումբ: Մեծ Իսրայելի համար շարժում (ՄԻՀՇ), ստեղծվել է 1967-ին: Գալախը, ՊՑ-ն, Ակ-ն և ՄԻՀՇ-ն ստեղծել են Լիկուդ բլոկը: Ազգային կրոնական կուսակցություն, ստեղծվել է 1956-ին: Անկախ լիբերալ կուսակցություն, հիմնվել է 1965-ին: Քաղաքացիական իրավունքների համար շարժում, ստեղծվել է 1973-ին: Գուշէմունիմ, ստեղծվել է 1975-ին: փոփոխությունների համար դեմոկրատական շարժում, ստեղծվել է 1976-ին: Իսրայելի կոմունիստական կուսակցություն (ԻԿԿ), ստեղծվել է 1919-ին: Աշխատանքի համընդհանուր ֆեդերացիա, հիմնվել է 1920-ին, երկրի միակ արհմիութենական միավորումն է, ունի մոտ 1 մլն անդամ:
VII. Տնտեսա-աշխարհագրական ակնարկ
Ի. ռազմականացված տնտեսությամբ ագրարային-ինդուստրիալ երկիր է: Արդյունաբերությունը զարգանում է ռազմատնտեսական պոտենցիալի հզորացման ուղղությամբ, հիմնականում օտարերկրյա կապիտալի հաշվին: 1970-ին երկրի բյուջեի 40 ը հատկացվել է ռազմ, ծախսերին: Կապիտալի ներմուծումը 1948—1970-ին կազմել է 12 մլրդ դոլլար (1967—1970-ին՝ ավելի քան 4 մլրդ): Ռազմ, արդյունաբերության համալիրը ֆինանսավորվում է «Կուր» կոնցեռնի, «Բանկ Դիսկոնտ» և այլ ֆինանսական ընկերությունների կողմից: Գործում են նաև օտարերկրյա մոնոպոլիստական հզոր միավորումներ («Պալիստայն էկոնոմիկ կորպորեյշն», «Ամերիկան Իսրայել կորպորեյշն» ևն): Գյուղատնտեսությունը: Մշակվող հողատարածությունների մեծ մասը սիոնիստական գաղութարարների և պետության սեփականությունն է: Հողօգտագործման հիմնական ձևը խմբակային վարձակալությունն է, կան նաև ֆերմերային տնտեսություններ: Հողային ֆոնդի (ներառյալ նաև զավթած շրջանները) միայն 21,2 ն է մշակվում (1970 71): Մշակում են ցիտրուսային կուլտուրաներ, ցորեն, գարի, սորգո, եգիպտացորեն, շաքարի ճակնդեղ, գետնընկույզ, բամբակ, վուշ, ծխախոտ, բանջարեղեն, կարտոֆիլ: Զբաղվում են նաև անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ և ձկնորսությամբ: Արդյունաբերությունը: Ի-ի արդյունաբերությանը բնորոշ են տնայնագործական և արհեստագործական տիպի մանր ձեռնարկությունները: Միաժամանակ տեղի է ունենում արտադրության համակենտրոնացում: Ձեռնարկությունների մեծ մասը պատկանում է մասնավոր կապիտալին: 1967-ից արագ տեմպերով զարգանում է էլեկտրատեխնիկական, քիմ., մեքենաշինական, ավիացիոն, կարի, ռետինի արդյունաբերությունը: Արդյունաբերությունն ու էներգետիկան զգալի չափով հիմնված են ներմուծվող հումքի վրա: Արդ. ձեռնարկությունների մոտ 60 ը կենտրոնացած է Թել-Ավիվում և Հայֆայում: 1974-ին արտադրվել է 9156 մլն կվտ-ժ էլեկտրաէներգիա: Լեռնահանքային արդյունաբերությունը թույլ է զարգացած: Արդյունահանում են կալիումական և կերակրի աղ, բրոմ, քվարցային ավագներ, կավեր, ֆոսֆորիտներ, տորֆ, նավթ, երկաթի և պղնձի հանքանյութ ևն: Արդյունաբերության հիմնական կենտրոններն են Թել-Ավիվը, Հայֆան: Թել-Ավիվի և Դիմոնի մոտ գործում են 2 ատոմային ռեակտոր: Տրանսպորտը: Երկաթուղիների երկարությունը 994 կմ է, ավտոխճուղիներինը՝ 4,2 հզ. կմ (1974): Գործում են Էյլաթ—Հայֆա, Հայֆա—Թել-Ավիվ, Էյլաթ—Աշկելոն նավթամուղները: Զարգացած է ծովային տրանսպորտը: Գլխավոր նավահանգիստներն են Հայֆան, Աշդոդը, Էյլաթը: Արտաքին առևտուրը: Ի-ին բնորոշ է արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը: Արտահանում է նիստավորված ալմաստ, տեքստիլ արտադրանք, մրգեր (հիմնականում ցիտրուսներ), մրգի պահածոներ, ներմուծում՝ մեքենաներ և սարքավորումներ, չմշակված ալմաստ, սև մետաղի գլանվածք, հում նավթ, քիմ. ապրանքներ, հացահատիկ: Առևտրական գործընկերներն են ԱՄՆ-ը, ԳՖՀ-ն, Մեծ Բրիտանիան, Նիդերլանդիան, Բելգիան, Ֆրանսիան, Իտալիան: Դրամական միավորը իսրայելական ֆունտն է, 7 ֆունտը հավասար է 1 դոլլարի (1974, նոյեմբեր):
VIII. Լուսավորությունը
Պարտադիր տարրական կրթության մասին օրենք է ընդունվել 1949-ին: 1968-ին անգրագետ էր հրեաների 10,4 ը, արաբների՝ 42,8 ը: Հրեա բնակչության ուսուցումն ու դաստիարակությունը ազգայնական և կրոնական բնույթ ունի, ենթարկվում է սիոնիզմի գաղափարախոսությանը: Պարտադիր զինվորական դասընթացներ են անցնում պատանիները (3 տարի) և աղջիկները (2 տարի): 3-5 տարեկան երեխաների համար գործում են մանկապարտեզներ (պետական և մասնավոր): Տարրական դպրոցը 6-ամյա է (1969-ից): Պետ. աշխարհիկ դպրոցների կողքին գործում են մեծ թվով պետ. կրոնական (28 սովորող) և մասնավոր կրոնական (6,5 սովորող) դպրոցներ: Աստվածաշնչի և Թորայի ուսուցումը բոլոր դպրոցներում պարտադիր է: Արաբական դպրոցներում III դասարանից դասավանդվում է եբրայերեն: Միջնակարգ դպրոցը 6-ամյա է, ունի 2 աստիճան. II աստիճանն ունի 2 ցիկլ՝ հումանիտար և բնագիտական: Տարրական դպրոցի հիմքի վրա գործում են 4-ամյա միջնակարգ պրոֆտեխնիկական, իսկ միջնակարգ դպրոցի հիմքի վրա՝ գյուղատնտեսական դպրոցներ: Խոշորագույն բուհերն են. Հրեական համալսարանը (Երուսաղեմ, հիմնադրվել է 1918-ին, պաշտոնապես բացվել 1925-ին), Թել-Ավիվի համալսարանը (հիմնադրվել է 1953-ին), տեխնոլոգիական ինստիտուտը (հիմնադրվել է 1912-ին) Թայֆայում: Գրադարաններից հայտնի են. Հրեական ազգային և համալսարանական գրադարանները Երուսաղեմում (հիմն. 1884-ին), համալսարանական գրադարանը՝ Թել-Ավիվում (հիմն. 1954-ին): Գւխավոր թանգարաններն են. Ի-ի Ազգային թանգարանը Երուսաղեմում (հիմն. 1965-ին), Հաարեց թանգարանը՝ Թել-Ավիվում (հիմն. 1958-ին):
IX. Գիտական հիմնարկները
Գիտական հիմնարկները ղեկավարում է Գիտական հետազոտությունների ազգային խորհուրդը: Գիտությունների ակադեմիան հիմնվել է 1959-ին: խոշոր գիտական կենտրոններից են Վեյցմանի անվ. գիտահետազոտական ինստ-ը (հիմնվել է 1934-ին, Ռեխովոտ), որը հետազոտություններ է կատարում բժշկության, մաթեմատիկայի, ֆիզիկայի, էլեկտրոնիկայի և այլ բնագավառներում (Ատոմային էներգիայի օգտագործման պետ. հանձնաժողովի հետ կազմել է ռադիոկենսաբանության մեջ ռադիոիզոտոպների կիրառման ուսումնասիրության կենտրոն), Նեգևյան գիտահետազոտական ինստ-ը (հիմնվել է 1956-ին) ուսումնասիրում է Նեգև անապատի հանքային պաշարները: Գիտահետազոտական տարբեր աշխատանքներ են տարվում նաև Երկրաբանական, նավթի և գեոֆիզիկայի (հիմնվել է 1957-ին, Խոլեն), Գյուղատնտեսական (հիմնվել է 1959-ին, Ռեխովոտ) ինստ-ներում, Տեխնոլոգիական ինստ-ին կից հետազոտական հիմնարկում (Հայֆա), Կենտրոնական ֆիզիկական լաբորատորիայում (հիմ-նըվել է 1950-ին, Երուսաղեմ), Կենսաբանության գիտահետազոտական ինստ-ում:
X. Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը
Ի-ում հրատարակվում են ավելի քան 400 թերթ և հանդես: Առավել տարածվածներն են՝ «Հաարեց» (1918-ից, եբրայերեն), «Ալ-Գամիշմար» (1943-ից, եբրայերեն), «Գացոֆե» (1938-ից, եբրայերեն), «Ջերու-զալեմ պոստ» («Jerusalem Post», 1932-ից, անգլ.), «Եդիոտ ախրոնոտ» (1939-ից, եբրայերեն), «Մաարիվ» (1948-ից, եբրայերեն), ԻԿԿ ԿԿ օրգաններ՝ «Ադ-Դարբ» (1969-ից, ամսագիր, արաբերեն), «Զու Գադերեխ» (1965-ից, շաբաթաթերթ, եբրայերեն), «Ալ-Իթթիհադ» (1944-ից, եռօրյա թերթ, արաբերեն): «Շիդուրեյ Իսրայել» կառավարական ռադիոկայանը հիմնվել է 1968-ին, մինչ այդ գործել է «Կոլ Իսրայել» ռադիոկայանը: Հաղորդումները տրվում են II լեզվով: Հեռուստակենտրոնը ստեղծվել է 1968-ին (եբրայերեն և արաբերեն):
XI. Գրականությունը և արվեստը
Իսրայելական գրականությունը հիմնականում ստեղծվում է եբրայերեն: «Եբրայական գրողների միություն»ը (հիմնվել է 1940-ական թթ.) իր շարքերում չի ընդունում իդիշ և արաբ. լեզուներով գրողներին: Շատ գրողներ գտնվում են սիոնիստական գաղափարների ազդեցության տակ: Ի-ի պետության ստեղծումից շատ առաջ Պաղեստին ներգաղթած որոշ գրողներ 1948-ից հետո էլ շարունակել են հանդես գալ նոր ստեղծագործություններով (Շ. Ագնոն, 1888—1970, նոբելյան մրցանակ, 1966, Ա. Շլյոնսկի, ծն. 1900 ևն): 50-ական թթ. գրականություն մտան Պաղեստինում մեծացած մի խումբ գրողներ (Ե. Մար, 1921 —1968, Ե. Ամիհայ, ծն. 1924, Տ. Ռիվներ, ծն. 1924, Ի. Հենդել, ծն. 1925), որոնք գրում են Ի-ի գանազան սոցիալական խնդիրների, երիտասարդության դաստիարակության, Հս. Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից գաղթած հրեաների դեմ եղած խտրականության մասին: Ա. Իզխարի (ծն. 1916) որոշ գործերում բողոք է արտահայտված արաբների նկատմամբ գործադրվող ռասիստական վերաբերմունքի դեմ: 60-ական թթ. ուժեղանում է արմ. մոդեռնիստական գրականության և էկզիստենցիոնալիգմի փիլիսոփայության ազդեցությունը: Գրականության հիմնական թեման դառնում են մենությունն ու հուսահատությունը, օտարացումը և փախուստն իրականությունից (Բ. Թամուզ, ծն. 1919, Ն. Զախ, ծն. 1930, Դալիա Ռավիկովիչ, ծն. 1936)Ի-ի գրականության մեջ հատուկ տեղ է գրավում հրեա-արաբական հարաբերությունների խնդիրը, որը առաջադիմական դիրքերից լուսաբանում են գրողներ Մ. Ավի-Շաուլը (ծն. 1898), Ա. Պեննը (1906—72) և ուրիշներ: Ազգայնամոլական ռեակցիային, հակակոմունիզմին և հակասովետիզմին, որի գլխավոր արտահայտիչներից են գրականության մեջ Ց. Գրինբերգը (ծն. 1894), ի. Ռատոշը (ծն. 1909), Մ. Շամիրը (ծն. 1921), կյանքի վերջին տարիներին նաև Ն. Ալտերմանը (1910—70), հակադրվում են Ա. Կենանի, Դ. Բեն-Ամոցի և ուրիշների ստեղծագործությունները: Գրականություն է ստեղծվել նաև իդիշ լեզվով (Ի. Զրուբավել, Մ. Ման, Ի. Պապերնիկով ևն): Արաբերենով գրականությունը ներկայացված է Թաուֆիք Զիյյադայի (ծն. 1926), Խանն Մբու Խանի (ծն. 1928), Էմիլ Հաբիբիր (1921) և ուրիշների ստեղծագործությամբ: Ի-ի շինարարությունը չի բավարարում ներգաղթից առաջացած բնակարանային սուր կարիքը: 1950-ական թվականներից զարգանում են Թել-Ավիվ, Հայֆա, Ռեխովոտ քաղաքները, կառուցվում են նորերը: Բնակելի կառուցապատման հարկայնությունը 1—2 է, քաղաքներում՝ 6—9: Հիմնական շինանյութերը քարը, աղյուսը և երկաթբետոնն են: ժամանակակից կառույցներից են՝ Ֆ. Մանի համերգային դահլիճը (1957), Բեյլինսոն հոսպիտալը (1950—58), Հաարեց-թանգարանը (1958—1960-ական թթ.), 36-հարկանի «Շալոմա» գրասենյակային և առևտրի շենքը Թել-Ավիվում, հյուրանոցային համալիրը (1968-69) Բետ-Յամ քաղաքում: Ի-ի ճարտ. զարգանում է ժամանակակից միջազգային ճարտ. ուղղությունների հունով: Ի-ի կերպարվեստի ընդհանուր նկարագիրը խայտաբղետ է: Տարբեր երկրներից եկած հրեա-վերաբնակները իրենց հետ բերել են կերպարվեստի բազմազան դպրոցների և ուղղությունների ավանդույթները: Ռեալիստական միտումներով է առաջնորդվում «Բեցալել» դպրոցը (հիմնադրել է քանդակագործ Բ. Շացը 1906-ին, Երուսաղեմում): Սակայն տիրապետող են ամեն տեսակ մոդեռնիստական հոսանքները (գեղանկարիչներ Ց. Մեիրովիչ, Մ. Ցանկո, Ի. Զարիցկի և ուրիշներ): Ի-ի երաժշտական մշակույթը ձևավորվում է Պաղեստինի հրեաների և արաբների ազգային երաժշտական մշակույթի, ինչպես և հրեա-վերաբնակների բերած երաժշտական ավանդույթների հիման վրա: 1950-ական թթ. սկզբից զարգանում է կոմպոզիտորական դպրոցը, կատարողական արվեստը: Հիմնադրվել են Իսրայելյան ֆիլհարմոնիան (1948), «Ինբալ» երաժշտական թատրոնը (1950 ական թթ.), սաեղծվել են սիմֆոնիկ, կամերային և այլ նվագախմբեր: Մի շարք քաղաքներում գոյություն ունեն երաժշտական ընկերություններ (կամերային երաժշտության, երգչախմբային ևն): Ուսումնական հաստատություններից են՝ Հրեական կոնսերվատորիան («Սուլամիֆ կոնսերվատորիա», 1950, Թել-Ավիվ), Երոաաղեմի Ռուբինի անվ. երաժշտական ակադեմիան, Երուսաղեմի հրեական համալսարանի երաժշտական ֆակուլտետը: 1959-ից Թել-Ավիվում անց են կացվում (3 տարին մեկ) տավղահարների միջազգային մրցույթներ: Գոյություն ունի Ի-ի կոմպոզիտորների լիգա և Ֆոնդ (հիմն. 1957-ին), երաժշտական հրատարակչություն: 1958-ից Թել-Ավիվում գործում է Ի-ի Ազգային թատրոնը: Բեմադրվել են Շեքսպիրի «Հուլիոս Կեսար» (1962), «Սխալների կոմեդիա» (1964) ևն: Հանրաճանաչ է Կամերային թատրոնը (հիմն. 1944-ին), ուր բեմադրվում են իսրայելյան և արտասահմանյան առաջադեմ դրամատուրգների երկերը: 1963-ին Հայֆա քաղաքում հիմնադրվել է Քաղաքային թատրոնը (բեմադրվում են Շեքսպիրի, Է. Իոնեսկոյի և այլոց պիեսները): Նյութական միջոցներ չունենալու պատճառով թատերական շատ կոլեկտիվներ ցրվել են: 1963-ից գործում է «Բատ-Շեվա» բալետային խումբը, որը բեմադրում է մոդեռնիստական ներկայացումներ: 1968-ին Հայֆայում ստեղծվել է «Ալ-Մասրահ ան-Նահեդ» արաբական դրամատիկական կոլեկտիվը: 1950-ական թթ. կազմակերպվի են Առևտրի և արդյունաբերության մինիստրությանը կից կինոկենտրոնը և «Սենֆիլդո Իսրայել» ընկերությունը Կառավարությունը ֆոնդ է ստեղծել օգնելու կինոարտադրությանը: Գործում են ավելի քան 10 կինոընկերություններ: Շատ ֆիլմեր նկարահանվում են այլ երկրների (ԱՍՆ, Ֆրանսիա, ԳՖՀ ևն) կինոընկերությունների հետ: 1960-ական թթ, ֆիլմերից են՝ «Սալլահ Շաբատի», «Գրված է ավագին», «Խճուղու թագուհին» են: Ի. ունի ավելի քան 300 կինոթատրոն, ամեն տարի թողարկվում է 10-12 գեղարվեստական և 60-100 վավերագրական ֆիլմ:
Գրկ. Иванов К.П..Шейнис З.С, Государство Израиль, его положение и политика, 2 изд., М., 1959 Андреев С. А., Израиль, М., 1962 Никитина Г. С, Государство Израиль. М., 1968 Иванов Ю. С, Осторожно, сионизм, М., 1969 Поэты Израиля, М., 1963.
