ՀՍՀ/ԻՍՐԱՅԵԼ ԳՈՌԱՂՃԵՑԻ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԻՍՐԱՅԵԼ ԳՈՌԱՂՃԵՑԻ (ծն. և մահ. թթ. անհտ.), VII դարի հայ ճարտարապետ: Կառուցել է Բագավանի Ս. Հովհաննես գմբեթավոր բազիլիկ եկեղեցին: Ըստ շինարարական արձանագրության (վերծանումը՝ Հ. Օրբելու), որը մեկ տողով երիզում է հս., արլ. և հվ. ճակատների վերին մասերը, եկեղեցու «հիմնարկությունը» սկսվել է նախաձեռնությամբ «Եգրաս» (Եզր) կաթողիկոսի, 631-ի հունիսի 15-ին, ավարտվել 639-ի հոււիսի 9-ին «…վարպետությամբ Իսրայելի Գոռադճեցւոյ»: Հայ ճարտ. այս արժեքավոր հուշարձանը XX դ. 2-րդ կեսին հիմնահատակ քանդված է:
Գրկ. Բարխուդարյան Ս., Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ՜ վարպետներ, Ե., 1963: Орбели И, А., Багаванская надпись 639 года и другие армянские ктиторские надписи VII века, в его кн. Избр. труды, Е., 1963.
