Jump to content

ՀՍՀ/ԻՍՐԱՅԵԼ ԵՐԵՑ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻՍՐԱՅԵԼ ԵՐԵՑ, Իսրայել Քահանա (ծն.ևմահ.թթ. անհտ.), հայ գրիչ և մանրանկարիչ: Վասպուրականի մանրանկարչության դպրոցի ներկայացուցիչ: Ստեղծագործել է XV դ. 2-րդ կեսին, Մոկաց գավառի Փսաավանք գյուղում: Ի. Ե-ի ընդօրինակած և պատկերազարդած ձեռագրերից հայտնի են տասնմեկը, որոնցից վեցը գտնվում է Երևանի Մեսրոպ Սաշտոցի անվ. Մատենադարանում (3 Ավետարան, 1 Մաշտոց, 2 Գանձարան), հինգը՝ արտասահմանյան հավաքածուներում (3 Ավետարան, 2 Հայսմավուրք): Թեմատիկ մանրանկարներ պարունակում են 1447-ի, 1455-ի և 1476-ի Ավետարանները (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. N 4922, 5414, 5459): Ի. Ե-ի գծանկարը հարուստ է նրբանցումներով, գունաշարը՝ բաց կապույտի և դարչնա-շագանակագույնի երանգներով:

Հ. Հակոբյան