ՀՍՀ/ԻՎԱՆՈՎ ՅԱՆԻՍ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԻՎԱՆՈՎ Յանիս Անդրեևիչ, ծն. 26.9(9.10). 1906, Պրեյլի, լատիշ սովետական կոմպոզիտոր: ՍՍՀՄ ժող. արտիստ (1965): 1931-ին ավարտել է Լատվիայի կոնսերվատորիան (1944-ից դասավանդում է նույն կոնսերվատորիայում, պրոֆեսոր՝ 1955-ից): 1930-ական թթ. գրել է հայրենիքին նվիրված ծրագրային ստեղծագործություններ՝ «Լատգալյան լճեր» սյուիտը (1935), «Ծիածան» սիմֆոնիկ պոեմը (1938) ևն: Լավագույն սիմֆոնիկ երկերից են «Ատլանտիդա» (1941), «Լատգալյան սիմֆոնիա» (1949, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1950): Նաև 14 սիմֆոնիայի (1933—71), կոնցերտների, կվարտետների, դաշնամուրային պիեսների հեղինակ է: Արժանացել է Լատվիական ՍՍՀ պետ. մրցանակի (1959, 1970):
