ՀՍՀ/ԻՎԱՆ ԿԱՐԱՊԵՏ
ԻՎԱՆ ԿԱՐԱՊԵՏ իսկական անունը՝ Հովհաննես, հայրանունը՝ Կարապետ (ծն. և մահ. թթ. անհտ)XVIII դարի հայ ազատագրական շարժման գործիչ: Ծնվել է հավանաբար Շուշիում կամ՝ Նոր Ջուղայում (Պարսկաստան): Ռուս, արքունիքի թարգմանիչ Ղուկաս Շիրվանովի եղբայրն էր և Պետերբուրգի հայկ. գաղութի առևտրականներից: 1724-ին, որպես ռուս, արքունիքի պատվիրակ, մեկնել է Ղարաբաղ ու Խամսայի մելիքներին հանձնել Պետրոս Մեծի հրովարտակը, որով հայ ժողովրդին օտարների լծից ազատագրելու և Ռուսաստանի հովանավորության տակ վերցնելու խոստում էր տրվում: Ի. Կ-ի գործուն մասնակցությամբ 1724-ի մարտի 4-ին Ղարաբաղի մելիքների և Գանձակի (այժմ՝ Կիրովաբադ) ֆեոդալների միջև կնքվել է փոխօգնության պայմանագիր (տես Գանձակի պայմանագրեր 1724, 735): Ի. Կ. մինչև 1726-ը մնացել է Հայաստանում և կապ պահպանել Ղարաբաղի ու Սյունիքի ազատագրական շարժումների պարագլուխների և ռուս, արքունիքի միջև:
Գրկ. Աբրահամյան U. Գ., Մի էջ Անդրկովկասի ժոդովուրդների և հայ-ռուսական հարաբերությունների պատմությունից, Ե., 1953: Э 3 ов Г. А., Сношения Петра Великого с армянским народом, СПБ, 1898.
Ա. Աբրահամյան
