ՀՍՀ/ԻՎԱՆ I ԴԱՆԻԼՈՎԻՉ ԿԱԼԻՏԱ
ԻՎԱՆ I ԴԱՆԻԼՈՎԻՉ ԿԱԼԻՏԱ (ծն. թ. անհւո.—1340), Մոսկվայի իշխան 1325-ից, Վլադիմիրի մեծ իշխան 1328-ից: Դաժան և խորամանկ, խելացի և համառ կառավարող էր: Մեծ դեր է խաղացել Մոսկվայի իշխանության հզորացման, նրա շուրջը ռուս, հողերի միավորման գործում՝ այդ նպատակի համար օգտագործելով Ոսկե Հորդայի օգնությունը: Անխնա ճնշել է ժող. դժգոհությունները, հաշվեհարդար է տեսել քաղ. հակառակորդների՝ մյուս ռուս, իշխանների հետ: Ազդեցությունը տարածվել է Հյուսիս-Արևելյան Ռուսիայի մի շարք հողերի վրա (Տվեր, Պսկով, Նովգորոդ): Նա կուտակել է մեծ հարստություն (այստեղից «կալիտա»՝ «քսակ» մականունը), որն օգտագործել է այլ իշխանություններից ու տիրույթներից հողեր գնելու համար: Նրա օրոք Մոսկվան դարձել է համայն Ռուսիայի պատրիարքի նստավայրը, դրվել է Մոսկվայի քաղ. և տնտ. հզորության հիմքը և սկսվել է Ռուսիայի տնտ. վերելքը:
