ՀՍՀ/ԻՏԱԼԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ
ԻՏԱԼԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ, հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող լեզուների խումբ, որի մեջ մտնում են լատիներենը, ֆալիսկերենը, ումբրերենը, օսկերենը՝ մեծ թվով բարբառների հետ (բոլորն էլ մեռած): Խոսվել են Հս. ու Հվ. Իտալիայում և մերձավոր վայրերում: Լատիներենը ավանդված է գիտական, գեղարվեստական, կրոնական, հրապարակախոսական հարուստ գրականությամբ: Մյուս երեքով պահպանված է մոտ 300 արձանագրություն, որոնցից ամենանշանավորը Իգուվինյան (Էվտուբինյան) աղյուսակներն են (մոտ 4000 բառ, III II դդ. մ. թ. ա.)՝ գտնված 1444-ին, Գուբիոյի մոտ (Ումբրիա): Դրանք կարևոր տեղեկություններ են տալիս ումբրերենի մասին: Արձանագրություններում օգտագործված է էտրուսկյան գրի տարատեսակ, ինչպես նաև հուն, ու լատինական գիր: Ի. լ., շրջակա լեզուներով ու բարբառներով, լատիներենի ազդեցության ոլորտում աստիճանաբար անհետացել են: Ունենալով հնատիպ գծեր՝ Ի. լ. էական տվյալներ են տալիս ռոմանական ւեդուների ուսումնասիրման համար: Գյւկ. Тройский И.М., Очерки из истории латинского языка, М.—Л., 1953.
Հ. Պետրոսյան
