ՀՍՀ/ԻՏԵՐԲԻՈՒՄ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԻՏԵՐԲԻՈՒՄ (Ytterbium), Yb, պարբերական համակարգի III խմբի քիմիական տարր: Լանթանիդ է, կարգահամարը՝ 70, ատոմական զանգվածը՝ 173,04, ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը՝ 6 s 2: Ունի 7 իզոտոպ: Հայտնաբերել է շվեյցարացի գիտնական Ժ. Մարինյակը, 1878-ին: Ցրված տարր է, երկրակեղևում նրա պարունակությունը 3,3 . 10-5 է (ըստ զանգվածի): Ի. սպիտակ-արծաթավուն մետաղ է, a Ի-ի՝ հալ. ջերմաստիճանը՝ 824°C, եռ.՝ 1430°C, խտությունը՝ 6980 կգ/մ³: Քիմիապես ակտիվ՝ վերականգնիչ հատկություններով: Ստացվում է օքսիդի (У b 2 О 3) և լանթանի խառնուրդը տաքացնելիս:
