ՀՍՀ/ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, Փիլիսոփայական տերմին, որ նշանակում է այն ամենը, ինչ իրոք գոյություն ունի: Այս իմաստով իրական է ոչ միայն բնությունը, այլև ողջ մարդկայինը, այդ թվում նաև հոգևոր մշակույթը: «Ի.» հասկացությունը նույնական է «ռեալությանը»: «ի.»ից տարբերվում է «օբյեկտիվ Ի.» («օբյեկտիվ ռեալություն») հասկացությունը, որը վերաբերում է մարդկային գիտակցությունից դուրս գոյություն ունեցողին և անկախ է իդեալականի բոլոր ձևերից (տես Մատերիա): Փոքր-ինչ այլ նշանակություն է ձեռք բերում «Ի.» հասկացությունը «հնարավորություն» հասկացության հետ համադրելիս (տես Հնարավորություն և իրականություն): Բնագիտության փիլ. Հարցերի և շրջանակներում գործածվում է նաև «ֆիզիկական ռեալություն» հասկացությունը, որ նշանակում է օբյեկտիվ իրականությունը, որքանով այն արտացոլվում է գիտական տեսությունում:
Լ. Աբրահամյան
