ՀՍՀ/ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՈՒ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՈՒ, իրավական հարցերով խորհրդատու պետական, կոոպերատիվ և հասարակական կազմակերպություններում, գերատեսչություններում, մինիստրություններում: Ի-ի պարտականություններն են սոցիալիստական օրինականության, պետ. կարգապահության ու տնտհաշվարկի ամրապնդումը, սոցիալիստական սեփականության պահպանումը, տվյալ կազմակերպության և աշխատակիցների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը: Ի. հսկում է հրահանգների, հրամանների, որոշումների և այլ ակտերի օրինականությունը, մասնակցում տնտ. և աշխատանքային վեճերի քննարկմանը:
