Jump to content

ՀՍՀ/Լ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Լ, հայերեն այբուբենի տասներկուերորդ տառը: Անունն է լյուն (լիւն): Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը՝ տառակերտման սեփական սկզբունքով: Ուղղահայաց երկարի ձախ կողմի վերևից և աջ կողմի ներքեվից համապատասխանաբար միանում են կարճ և լայն տարրերը՝ Լ, որտեղ նուրբերը անցնում են տողագծի վրայով, իսկ կարճ և լայն տարրերը ընկած են տողագծից դուրս: Դյուրագծության և գեղագրության ներդաշնակության պահանջով շուտով ընկել է կարճը իր նուրբով, և տառը ստացել է դյուրագիծ ու պարգ ձև՝ լ, բոլոր գրատետսկներում, ենթարկվելով յուրաքանչյուր գրատեսակի գծագրական առանձնահատկություններին, ընդ որում բոլորգրում, շղագրում և նոտրգրում կորցրել է նաև լայնը, մնացել են երկարն ու ստորին նուրբը: Գրչագիր Լ, երկաթագիր L, բոլորգիր Լ, շղագիր L, նոտրգիր Լ: ժամանակակից շղագրում մեծատառը վերևից ընդունում է մազագծիկ, ներքևից՝ օղակ և դեպի աջ ձգվող ալիքավոր նուրբ: Լ նշանագրում է հայերենի Լ առաջնալեզվային, լեզվատամնային, պարգ շփական ձայնորդ բաղաձայն հնչյունը (հնչույթը): Նախագրաբարյան շրջանում երբեմն հանդես է եկել որպես վանկարար հնչյուն: Չնայած դասական հայերենում Լ արդեն տարբերակված հնչույթ էր և ուներ գործածության որոշակի դիրքեր (բառասկիգբ, ձայնավորների միջև, ձայնավորից հետո), այնուամենայնիվ հաճախակի են այն դեպքերը, երբ միևնույն արմատի մեջ հանդես են զալիս և որպես լ, և որպես ղ (այլայլել և աղավաղել, շիլ և շիղ): Նման քարացած վիճակով ձևերը խորթ չեն նաև հայերենի բարբառներին և ժամանակակից հայոց գրական լեզվին (աղի-անալի): Լ որպես հայոց այբուբենի տասներկուերորդ տառ նշանակել է երեսուն և երեսուներորդ, բյուրի նշանով (Լ)՝ երեսուն բյուր (300000): Լ նշանակել է տասներկու, երբ թվարկելիս գործածվել է այբբենական հասարակ հերթականությամբ, այսինքն, երբ այբուբենը դիտվել է ա—ք՝ 1—36 թվաշարք: Արաբական թվանշանների ընդունումից հետո էլ օգտագործվել է որպես քանակական և դասական թվական: Այժմ օգտագործվում է միայն որպես դասական թվական:

Ա. Մաթևոսյան