Jump to content

ՀՍՀ/ԼԱԲԻՐԻՆԹՈՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱԲԻՐԻՆԹՈՍ, 1. բազմաթիվ, խճճված միջանցքներով բարդ կառույց: Հույն հեղինակները (Հերոդոտոս, Դիոդորոս, Պլինիոս, Ստրաբոն և ուրիշներ) հիշատակում են մի քանի Լ.: Կրետե կղզու Լ. (նույնացվում է Կնոսոսի հռչակավոր պալատին), ըստ ավանդազրույցի, Մինոս թագավորի հրամանով Մինոտավրոս հրեշի համար կառուցել է Դեդալոսը: Եգիպտոսի Լ. (Ֆայումի մոտ), որն ուներ շուրջ 2 հզ. սենյակ, հավանորեն կառուցվել է Ամենեմհետ III փարավոնի ժամանակ (մ. թ. ա. XIX դ.): Մամոս կղզու Լ. մ. թ. ա. VI ղ. կառուցել է Պոլիկրատոս միապետը: Իտալիկյան Լ. (Կլուզիամ քաղաքի մոտ) ենթադրում են, որ եղել է Ետրուրիայի Պորսենոս թագավորի (մ. թ. ա. VI դ.) դամբարանը: 2. Գունավոր քարերից ձևավոր շարված հատակ: Բնորոշ է գոթական ոճի հասուն շրջանին (XIII—XIV դդ.), հատկապես Ֆրանսիայի մի քանի տաճարներին (Շարտր, Ռեյմս, Ամիեն, Սենտ-Օմեր ևն): Լ-ներ չեն պահպանվել, հայտնի են XVIII դ. հետազոտողների գծանկարներից (մասամբ պահպանվել է Շարտրի տաճարի Լ.): Փոխաբերական առումով Լ. նշանակում է խառնակ, անելանելի վիճակ:

Գրկ. Eilmann R., Labyrinthos, Athen, 1931.