Jump to content

ՀՍՀ/ԼԱԲՈՐԱՏՈՐ-ԲՐԻԳԱԴԱՅԻՆ ՄԵԹՈԴ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱԲՈՐԱՏՈՐ-ԲՐԻԳԱԴԱՅԻՆ ՄԵԹՈԴ, ուսումնական պրոցեսի կազմակերպման ձև դպրոցում՝ հիմնված սովորողների ուսումնա-լաբորատոր առաջադրանքների ինքնուրույն հև բրիգադային կատարման վրա: Ամերիկյան Դալթոն-պլանի տարատեսակ: 1930—32-ին Լ-բ. մ. լայնորեն տարածվել է սովետական դպրոցում: Լ-բ. մ-ի կողմնակիցները ճիշտ չեն ըմբռնել գիտելիքների յուրացման պրոցեսը, անտեսել են ուսուցչի դերը, աշխատանքը հսկելու կարևորությունը, հակասել ուսուցման դաս-դասարան համակարգին: ՀԿ(բ)Պ Կենտկոմի 1932-ի օգոստ. 25-ի «Տարրական և միջնակարգ դպրոցների ուսումնական ծրագրերի և կարգի մասին» որոշման համաձայն, որպես ուսուցման ընդհանուր մեթոդ, չի կիրառվում: