Jump to content

ՀՍՀ/ԼԱԲՐԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱԲՐԱ, հայաբնակ գյուղ Աբխազական ԻՍՍՀ Օչամչիրայի շրջանում, շրջկենտրոնից 15 կմ հյուսիս-արևմուտք: Կոլտնտեսությունն զբաղվում է ծխախոտի, թեյի, ցիտրուսային կուլտուրաների, եգիպտացորենի, դափնու մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, թռչնաբուծությամբ, շերամապահությամբ: Ունի հայկ. միջնակարգ և տարրական դպրոցներ, գրադարան, կինոթատրոն, բուժկայան: Հայերը եկել են Օրդուի և Չարշամբայի շրջաններից, 1906-ին: