ՀՍՀ/ԼԱԲՐԱԴՈՐԻՏ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼԱԲՐԱԴՈՐԻՏ, ապար գաբբրոների խմբից: Հիմնականում կազմված է լաբրադորից, պիրոքսենների և հանքային միներալների չնչին (57) մասնակցությամբ: Լ-ի որոշ տարատեսակներում լաբրադորի հատիկները պարունակում են իլմենիտ և դրա համար ունեն սև երանգ: Հաճախ լաբրադորի բյուրեղները ունենում են մի քանի սանտիմետր մեծություն և լավ փայլում են: Այդպիսի բյուրեղներով Լ-ները շատ գեղեցիկ են և օգտագործվում են արձանների պատվանդանների, շենքերի երեսպատման համար: Լ-ի խոշոր հանքավայրեր հայտնի են ՍՍՀՄ-ում (Ուկրաինա, Ուրալ), Կանադայում և ԱՄՆ-ում:
