Jump to content

ՀՍՀ/ԼԱԲՐԱԴՈՐ ՄԻՆԵՐԱԼ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱԲՐԱԴՈՐ (Կանադայի Լաբրադոր թերակղգու անվանումից), միներալ պլագիոկ-լազների խմբից: Լ. ալբիտի և անորթիաի (50—70) իզոմորֆ խառնուրդն է: Բյուրեղագիտական համակարգը տրիկլինային է: Կարծրությունը՝ 6, խտությունը՝ 2680—2720 կգ/մ³: Գույնը՝ անգույն, սպիտակ, մոխրավուն, երբեմն գեղեցիկ կապտականաչ երանգներով: Լ. հիմքային շատ ապարների՝ գաբբրոների, բազալտների, դիաբազների գլխավոր ապար կազմող միներալներից է: Ամբողջապես Լ-ից կազմված ապարը կոչվում է լաբրադորիտ: