Jump to content

ՀՍՀ/ԼԱԳ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱԳ (հոլանդերեն log), նավի արագությունը և անցած ճանապարհը որոշող սարք: Մեծ կիրառություն ունի ջրի նկատմամբ նավի հարաբերական արագությունը որոշող հիդրավլիկ Լ., որի գործողության սկզբունքը հիմնվում է ջրի ստատիկ ճնշման և նավի իրանը շրջհոսող ջրի ճնշման տարբերության չափման վրա: