ՀՍՀ/ԼԱԳԱՇ
ԼԱԳԱՇ, հին շումերական վաղ ստրկատիրական պետություն (ժամանակակից Իրաքի տարածքում): Սկզբնաղբյուրներում հիշվում է մ. թ. ա. XXVI դ. մինչև Աելևկյանների ժամանակաշրջանը (մ. թ. ա. II դ.): Վերելք է ապրել Ուր-Նանշեի հիմնած դինաստիայի ժամանակ (մ. թ. ա. XXVI—XXIV դդ.): Կառուցվել են ջրանցքներ, ստեղծվել է ոռոգման ցանց: Մ. թ. ա. XXIV դ. Աքքադի թագավոր Մարգոն Հինը գրավել է Լ.: Նոր վերելք է ապրել Գուդեայի ժամանակ (մ. թ. ա. XXII դ.): Նրա o րոք Լ-ի ազդեցությունը տարածվել է Շումերի զգալի մասում: Մ. թ. ա XXI դ. Լ. վերջնականապես կորցրել է իր տնտ. և քաղ. նշանակությունը: 1877-ից Լ-ի տարածքում կատարվել են հնագիտական պեղումներ (է. դը Սարզեկ, Գ. Քրոս, Ա. դը ժենույակ, Ա. Պառո): Գտնվել են Էաննաթումի աղյուսը՝ ռազմ. տեսարաններ պատկերող բարձրաքանդակներով, Լուգալանդայի, Ուրուինիմգինայի, Գուդեայի արձանագրությունները, արխիվը, որոնք կարևոր տեղեկություններ են տալիս հասարակական-տնտեսական հարաբերությունների, առևտրի, շինարարության մասին:
Գրկ. Дьяконов И. М., Общественный и государственный строй древнего Двуречья. Шумер, М., 1959 Струве В.В., Государство Лагаш, М., 1961 Parrot՝ A., Tello, vingt campagnes de fouilles (1877—1933), P., 1948.
