ՀՍՀ/ԼԱԳԵՐԼՅՈՖ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼԱԳԵՐԼՅՈՖ (Lagerlof) Սելմա (1858—1940), շվեդացի կին գրող: Շվեդական ակադեմիայի անդամ (1914): Լ-ի շատ ստեղծագործություններում կապիտալիստական քաղաքակրթությանը հակադրվում է բանաստեղծականացված նահապետական կենցաղը և հեքիաթային ռոմանտիկայի աշխարհը («Անտեսանելի շղթաներ», 1894, «Կունգահելայի թագուհիները», 1899, «Լեգենդներ» 1904, նովելների ու լեգենդների ժողովածուներ): Բարժուական աշխարհի հակասություններից ազատվելու ելքը Լ. փնտրում է բարոյա-կրոնական բարեփոխման մեջ («Նեռի հրաշքները», 1897, «Երուսաղեմ», 190102, «Պորտուգալիայի կայսրը», 1914): Նոբելյան մրցանակի դափնեկիր (1909)
Երկ. Նիլսի զարմանահրաշ ճանապարհորդությունը վայրի սագերի հետ, Ե., 1970:
