Jump to content

ՀՍՀ/ԼԱԳՈԴԵԽ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱԳՈԴԵԽ, քաղաք, Վրացական ՍՍՀ Լագոդեխի շրջանի վարչական կենտրոնը: Գտնվում է Ալազանի Լագոդեխ վտակի ափին: Կան ծխախոտի ֆերմենտացիոն, մրգահատապտղի գինիների, եթերայուղի, մրգահյութերի, պահածոների գործարաններ, ՀԷԿ, գյաղատնտ. տեխնիկում, մանկավարժական ուսումնարան, երկու գրադարան, կուլտուրայի տուն: Քաղաք է 1962-ից: Լ-ի մոտ է Լագոդեխի արգելանոցը: