Jump to content

ՀՍՀ/ԼԱԳՐԱՆԺԻ ՀԱՎԱՍԱՐՈՒՄՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱԳՐԱՆԺԻ ՀԱՎԱՍԱՐՈՒՄՆԵՐ, 1. հիդրոմեխանիկայում, հեղուկ միջավայրի շարժման հավասարումները գրված միջավայրի կետերի կոորդինատներով (Լագրանժի փոփոխականներով): 2. Ընդհանուր մեխանիկայում, մեխանիկական համակարգի շարժման հավասարումներն ընդհանրացված կոորդինատներով: Գոյություն ունեն նաև Լագրանժի առաջին սեռի հավասարումներ, որոնք դեկարտյան կոորդինատներով գրված շարժման սովորական դիֆերենցիալ հավասարումներ են, միայն կապերի հակազդումների փոխարեն պարունակում են հակազդումներին համեմատական անորոշ բազմապատկիչներ: Առանձին առավելություններ այդ հավասարումները չունեն և օգտագործվում են հազվադեպ, հիմնականում կապերի հակազդումները որոշելու համար, երբ համակարգի շարժման օրենքը որոշված է ուրիշ եղանակով