Jump to content

ՀՍՀ/ԼԱԳՐԱՆԺ ԺՈԳԵՖ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱԳՐԱՆԺ (Lagrange) Ժոգեֆ Լուի (25.1. 1736, Թուրին —10.4.1813, Փարիզ), ֆրանսիացի մաթեմատիկոս և մեխանիկ: Մաթեմատիկա ուսումնասիրել է ինքնուրույն: 19 տարեկանում արդեն Թուրինի հրետանային դպրոցի պրոֆեսոր էր: 1759-ին ընտրվել է Բեռլինի ԳԱ անդամ (1766—1787-ին՝ պրեզիդենտ), 1772-ին՝ Փարիզի ԳԱ անդամ: 1795-ից՝ Փարիզի Նորմալ դպրոցի, իսկ 1797-ից՝ Պոլիտեխնիկական դպրոցի պրոֆեսոր: Առավել կարևոր աշխատանքները վերաբերում են վարիացիոն հաշվին, անալիտիկ և տեսական մեխանիկային: Հիմնվելով Լ. Էյլերի ստացած արդյունքների վրա մշակել է վարիացիոն հաշվի հիմնական հասկացությունները, առաջարկել վարիացիոն խնդիրների լուծման ընդհանուր անալիտիկ մեթոդ (վարիացիոն մեթոդ): «Անալիտիկ մեխանիկա» դասական աշխատությունում հնարավոր տեղափոխությունների սկզբունքի հիման վրա կառուցել է ստատիկան, այնուհետև զուգորդելով նշված և դ Ալամբերի սկզբունքները, կառուցել նաև դինամիկան (տես դ Ալամբեր-Լագրանժի սկզբունք): Մուծել է ընդհանրացված կոորդինատներ և շարժման հավասարումներին տվել նոր ձև (տես Լագրանժի հավասարումներ): Լ. մեծարժեք հետազոտություններ ունի մաթ. անալիզի, թվերի տեսության, հանրահաշվի, դիֆերենցիալ հավասարումների, մաթ. քարտեզագրության, աստղագիտության ևնի վերաբերյալ:

Գրկ. Жозеф Луи Лагранж. 1736—1936. Сб. статей к 200-летию со дня рождения, М.Л,, 1937.