ՀՍՀ/ԼԱԳՐԱՆԺ ՇԱՐԼ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼԱԳՐԱՆԺ (Lagrange) Շարլ (1804—1857), ֆրանսիական քաղաքական գործիչ, մանրբուրժուական դեմոկրատ: Մասնակցել է 1830-ի Հուլիսյան հեղափոխությանը, եղել է 1834-ի Լիոնի ապստամբության գլխավոր ղեկավարներից: 1848-ի Փետրվարյան հեղափոխության օրերին ղեկավարել է զինված պայքարը: Հունիսին ընտրվել է Սահմանադիր, 1849-ի մայիսին՝ Օրենսդիր ժողովի դեպուտատ: 1851-ի Լուի Բոնապարտի պետ. հեղաշրջումից հետո վտարվել է Ֆրանսիայից:
