ՀՍՀ/ԼԱԴԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼԱԴԱ (Lada) Ցոսեֆ (1887—1957), չեխ նկարիչ: Ժող. նկարիչ (1947): Նկարազարդումների, ծաղրանկարների, ինչպես և բնանկարների («Չեխական բնանկարով եռապատկեր», 1935, Ազգային պատկերասրահ, Պրագա) հեղինակ է: Հանրաճանաչ են Յա. Հաշեկի «Քաջ զինվոր Շվեյկի արկածները» վեպի (1924, տուշ), իր իսկ «Մանկության հիշողություններ» ԳՐՔԻ (1953, ջրաներկ) նկարազարդումները:
