ՀՍՀ/ԼԱԵՆՆԵԿ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼԱԵՆՆԵԿ (Laennec) Ռենե Թեոֆիլ Հիացինտ (1781—1826), ֆրանսիացի բժիշկ, անատոմ, Ֆրանսիայի բժշկական ակադեմիայի անդամ (1823): Կլինիկա-անատոմիական մեթոդի հիմնադիրներից է: 1816-ին իր հայտնագործած ստեթոսկոպի շնորհիվ մշակել է (1819) և բժշկական պրակտիկայում կիրառել աուսկուլտացիայի մեթոդը: Առաջինն է նկարագրել տուբերկուլոզի ախտաբանա-անատոմիան և զարգացումը կապել տուբերկուլոզային թմբիկների առաջացման հետ, առաջարկել «տուբերկուլոզ» տերմինը: Նկարագրել է լյարդի ցիրոզների մի տեսակը, որը հետագայում անվանվեց «Լաեննեկի ցիրոզ»:
