ՀՍՀ/ԼԱԶԱՐ
ԼԱԶԱՐ (Լազարյան, Ղազարյան) Վիլմոշ Հովհաննեսի 6.10.1815, Նադպեչկերեկ (այժմ՝ Վելիկի Պեչկերեկ. հարավսլավական Բանատում)—6.10.1849, Արադ (Ռումինրայում)1848—49-ի հունգարական հեղափոխության հերոս, հայազգի զորապետ: Լ-ի նախնիները Բանատ են տեղափոխվել Եղիսաբեթուպոլսից և ստացել ազնվականության տիտղոս: Մինչև 1844-ը Լ. զինծառայության մեջ է եղել ավստրո-հունգարական կայսերական բանակում: Հեղափոխության հենց սկզբից անցել է հեղափոխական բանակի կողմը՝ հրաժարվելով զինվորական նախկին աստիճանից: Գլխավորել է IX հեծելազորային գումարտակը, մասնակցել Սենյի, Տիմիշ-վարի, Կարանսեբեշի, Օրշովայի մարտերին, ղեկավարել Լուգոժի պաշտպանությունը: Ստացել է (12.8.1849) հեղափոխական բանակի գնդապետի աստիճան: Հունգարական հեղափոխական բանակի անձնատուր լինելուց (13.8.1849) հետո Լ. ես իր գումարտակով ստիպված հանձնվել է (օգոստ. 19-ին) կայսերական զորքերին: Հակառակ հաստացված ներման՝ գնդակահարվել է հեղափոխական այլ զորապետների (հայազգի գեն. Էրնե Կիշ և ուրիշներ) հետ: Հետագայում Լ-ի դիակը տեղափոխվել և թաղվել է Մաչայում: Շիոմին կանգնեցված է դամբարան: Արադում կառուցվել է հուշարձան՝ ի պատիվ այնտեղ գնդակահարված Լ-ի և մյուս 12 զորապետների: Բոլորի լուսանկարներն էլ զետեղված են Բուդապեշտի պատմության թանգարանում: Բուդապեշտի և այլ քաղաքների չորս փողոցներ կոչվում են Լ-ի անունով:
Ս. Քոլանջյան
