ՀՍՀ/ԼԱԶԱՐԵՎԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼԱԶԱՐԵՎԱ (Պրուդչենկո-Այվազյան) Լյուբով վիկտորովնա, ծն. 17(30).10.1909, Ցարիցին (այժմ՝ Վոլգոգրադ)սովետական երգչուհի (լիրիկա կոլորատուրային սոպրանո): ՀՍՍՀ ժող. արտիստուհի (1959): 1937-ին ավարտել է Երևանի կոնսերվատորիան: 1937—64-ին եղել է Ա. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի: Դերերգերից են՝ Ջիլդա (Զ. Վերդիի «Ռիգոլետտո»), Ռոգինա (Ռոսինիի Սևիլյան սափրիչ»), Օլիմպիա (Տ. Չուխաճյանի «Արշակ Բ»), Մյուզետա, Վիոլետա (Պուչչինիի «Բոհեմա», «Տոսկա»), Ջուլիեա (Գունոյի «Ռոմեո և Ջուլիետ»):
