Jump to content

ՀՍՀ/ԼԱԶԱՐԵՎ ԻՎԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱԶԱՐԵՎ Իվան Դավթի (1820, Շուշի-14.8.1879, Չաթ, թաղված է Թիֆլիսում), ռուսական բանակի հայազգի զինվորական գործիչ, գեներալ-լեյտենանւո: Սովորել է Շուշու գավառական ուսումնարանում, որպես շարքային ծառայել Շիրվանյան հետևակային գնդում և կռվել Շամիլի լեռնականների դեմ: Շամիլը Գունիդում հանձնվեց Լ-ին: 1868—77-ին եղել է պահեստային: 1877—78-ի ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Լ. նշանակվել է Բայրաքդարյան զորաջոկատի պետ: Գործուն մասնակցություն է ունեցել Ավլիարի ճակատամարտին, որից հետո նշանակվել Կարսը պաշարած կորպուսի հրամանատար: Գլխավորել է Կարսի գրոհը եև գրավումը: Մ. Տ. Լոռիս-Մելիքովի Ռուսաստան մեկնելուց հետո Լ-ին է վստահվել Կովկասյան առանձին գործող կորպուսի հրամանատարությունը, իսկ պատերազմի ավարտից հետո նա նշանակվել է Կովկասյան երկրորդ կորպուսի հրամանատար:

Վ. Դիլոյան