Jump to content

ՀՍՀ/ԼԱԶԱՐԵՎ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱԶԱՐԵՎ Կոնստանտին Արկադիի (ծն.7.3.1903, Թիֆլիս), սովետական բանակի գեներալ-մայոր: ՍՄԿԿ անդամ 1929-ից: 1920-ին կամավոր մտել է 11-րդ կարմիր բանակի շարքերը: Ավարտել է Լենինգրադի ռագմահաղորդակցությունների դպրոցը (1926), Մ. Ֆրունզեի անվ. ռազմ. ակադեմիան (1941), Կ. Վորոշիլովի անվ. ռազմ, ակադեմիային կից բարձրագույն ակադեմիական դասընթացները (1950): Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է որպես Արեմտյան ռազմաճակատի 21-րդ աոանձին երկաթուղային բրիգադի շտաբի պետ, 226-րդ առանձին կուրսանտական հրաձգային բրիգադի հրամանատար, 278-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար: Ետպատերազմյան տարիներին (1945—56) ծառայել է Հեռավորարևելյան և Միջինասիական ռազմ. օկրուգներում, 1956-59-ին եղել է Լենինգրադի Սուվորովյան զինվորական ուսումնարանի պետ: Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 3, Կարմիր աստղի 2 շքանշաններով: