Jump to content

ՀՍՀ/ԼԱԶԱՐԵՎ ՄԱՐԿԼԵՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱԶԱՐԵՎ Մարկլեն Իվանովիչ (Հովհաննեսի) (ծն. 20.10.1920, Երեան), հայ սովետական իրավաբան, իրավաբանական գիտ. դ-ր (1961), պրոֆեսոր (1963), ՍՄԿԿ անդամ 1944-ից: 1941—47-ին պատասխանատու պաշտոններ է վարել ՍՍՀՄ դատախագության, արտաքին առևտրի մինիստրության մարմիններում (մասնավորապես մասնակցել է լենդլիզի պայմանագրերի կնքմանը), 1950-70-ին՝ ՍՍՀՄ արտաքին գործերի մինիստրության բարձրագույն դիվանագիտական դպրոցում: Լ. 1970-ից ՍՍՀՄ ԳԱ պետության և իրավունքի ինստ-ի միջազգային ծովային, օդային և տիեզերական իրավունքի սեկտորի վարիչ է: 1945-68-ին սովետական պատվիրակության կազմում մասնակցել է ՄԱԿ-ի, միջազգային այլ կոնֆերանսների, կոնգրեսների և կոմիտեների աշխատանքներին

Երկ. Империалистические военные базы на чужих территориях и международное право, М., 1963 Международное право, М.» 1972 (համահեղինակ)Современное международное морское право, М., 1974 (համահեղինակ):