ՀՍՀ/ԼԱԶԱՐԵՎ ՄԻԽԱՅԻԼ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼԱԶԱՐԵՎ Միխայիլ Պետրովիչ (1788-1851, Վիեննա, թաղված է Սևաստոպոլում), ռուս ծովագնաց, ծովակալ (1843): Կատարել է շուրջերկրյա 3 նավարկություն: 1819—1821-ին Ֆ. Ֆ. Բելլինսգաուզենի ռուս. շուրջերկրյա արշավախմբի կազմում մասնակցել է Անտարկտիդայի հայտնագործմանը: Ճանապարհորդությունների ընթացքում կատարել է օդերևութաբանական, ազգագրական և գիտական այլ ուսումնասիրություններ: Լ-ի անունով են կոչվում ատոլ Խաղաղ օվկիանոսում, կղզի Արալյան ծովում, ծով Անտարկտիդայում, անտարկտիկական սովետական գիտական կայանը:
