Jump to content

ՀՍՀ/ԼԱԶԱՐԵՎ ՅԱԿՈՎ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱԶԱՐԵՎ Յակով Արկադիի (ծն. 28.2. 1912, Թիֆլիս), հայ սովետական դիվանագետ, ունի արտակարգ և լիազոր դեսպանի աստիճան (11.12.1970): Ավարտել է ՍՍՀՄ արտաքին գործերի մինիստրության բարձրագույն դիվանագիտական դպրոցը (1947, Մոսկվա): Աշխատել է Թուրքիայի սովետական դեսպանությունում (1947—52), ՍՍՀՄ արտաքին գործերի մինիստրության Մերձավոր և Միջին Արևելքի երկրների և Աֆրիկայի բաժիններում (1952-67 ընդմիջումներով): 1955—1957-ին եղել է ՎԴՀ-ում սովետական դեսպանության առաջին քարտուղար, 1959—1962-ին՝ խորհրդական Լիբանանում, 1967—74-ին՝ ՍՍՀՄ դեսպան Վերին Վոլտա Հանրապետությունում: 1974-ից աշխատում է ՍՍՀՄ արտաքին գործերի մինիստրության կենտրոնական ապարատում: Մասնակցել է ՄԱԿ-ի 1958-ի Գլխավոր ասամբլեայի արտահերթ նստաշրջանին, ՅՈԻՆԵՍԿՕ-ի 1964-ի 4-րդ ռեգիոնալ (արաբ, երկրներ) կոնֆերանսին: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, «Պատվո նշան» շքանշաններով:

Ա. Մելիքսեթյան