ՀՍՀ/ԼԱԶԱՐԵՎ ՎԱՍԻԼԻ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼԱԶԱՐԵՎ Վասիլի Գրիգորևիչ (ծն. 1928), ՍՍՀՄ տիեզերագնաց օդաչու, գնդապետ, Սովետական Միության հերոս (2.10.1973): ՍՄԿԿ անդամ 1956-ից: Ավարտել է Չուգուևի անվ. ոազմաավիացիոն ուսումնարանը (1954): ՍՍՀՄ տիեզերագնացների ջոկատում է 1966-ից: 1973-ի սեպտ. 27-29-ին, Օ. Գ. Մակարովի հետ, որպես հրամանատար, թռիչք է կատարել ՜ «Սոյուզ-12» տիեզերանավով: 47 ժ և 16 ր-ում տիեզերանավը Երկրի շուրջը կատարել է 32 պտույտ: Պարգևատրվել է Լենինի շքանշանով:
