Jump to content

ՀՍՀ/ԼԱԶԱՐԵՎ ՎԻԿՏՈՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱԶԱՐԵՎ Վիկտոր Նիկիտայի 22.8(3.9). 1897, Մոսկվա —1.2.1976, Մոսկվա, սովետական արվեստաբան, ազգությամբ հայ: ՍՍՀՄ ԳԱ թղթ-անդամ (1943): Ավարտել է Մոսկվայի համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետը (1920): 1924—36-ին աշխատել է Մոսկվայի կերպարվեստի թանգարանում: Եղել է ՍՍՀՄ ԳԱ արվեստի պատմության ինստ-ի կազմակերպիչներից (1945—60-ին գեղանկարչության և քանդակագործության սեկտորի վարիչ), Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր (1961-ից արտասահմանյան արվեստի պատմության ամբիոնի վարիչ): Հիմնական աշխատությունները նվիրված են հին ռուս., բյուգանդական, ինչպես և վերածննդի շրջանի արվեստի պատմությանը: Հայկ. միջնադարյան գեղանկարչությանը վերաբերող հոդվածները Հայաստանի արվեստի պատմության ուսումնասիրման նշանակալից ներդրումներ են: Լ. արևմտաեվրոպական արվեստի սովետական խոշոր մասնագետներից էր

Երկ. Портрет в европейском искусстве XVII века, М»Л.» 1937 История византийской живописи, т. 1-2, М., 1947-48. Происхождение итальянского Возрождения, т. 1-2, М., 1956-59 Андрей Рублев и его школа, М., 1966 Старые итальянские мастера, М., 1972.

Գրկ. Դրամբյան Ի., Արվեստաբանը, գիտնականը, «ՍԱ», 1977, 1: Ի. Դրամբյան