Jump to content

ՀՍՀ/ԼԱԶԱՐՅԱՆ ԱՂԱԶԱՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱԶԱՐՅԱՆ Աղազար Նագարեթի (3.4.1700, Նոր Ջուղա —8.1.1782, Մոսկվա), հայ հասարակական գործիչ, վաճառական, Լազարյանների տոհմի հիմնադիրը Ռուսաստանում: Եղել է Նոր Ջուղայի կառավարիչ: Հարություն ու Մանուկ եղբայրների հետ 1741-ին ստեղծել է ընկերություն և առևտուր արել Ռուսաստանի հետ: 1747-ին տեղափոխվել է Աստրախան, 1749-ին՝ Մոսկվա, որտեղ գնել և ընդարձակել է Ֆրյանովոյի մետաքսագործական ֆաբրիկան: 1774-ին Լ-ին շնորհվել է ռուս, ժառանգական ազնվականի տիտղոս: Մոսկվայում կառուցել է տվել հայոց Ս. Խաչ եկեղեցին:

Վ. Դիլոյան