Jump to content

ՀՍՀ/ԼԱԶԱՐՅԱՆ ԵՂԻԱԶԱՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱԶԱՐՅԱՆ Եղիազար Հովակիմի (1788, Մոսկվա—մոտ 1870-ական թթ.), ռուսական բանակի գնդապետ (1826), պարսկահայերի 1828-ի գաղթի կազմակերպիչ: 1814-ից ծառայել է ցարի թիկնապահ գվարդիական հեծյալ գնդում: 1827-ի հոկտեմբերին մասնակցել է Ատրպատականի և Թավրիգի գրավմանը, եղել Թավրիգի պարետ, մասնակցել Դեհկարխանի և Թուրքմենչայի հաշտության բանակցություններին: 1828-ի փետրվարին Պասկևիչը Լ-ին նշանակել է պարսկահայերի գաղթի հանձնաժողովի պետ: 1828—29-ին այղ հանձնաժողովը Ատրպատականից Հայկական մարզ ու Ղարաբաղ գաղթեցրեց ավելի քան 50 հզ. (8249 ընտանիք) հայ: Դրա համար նա պարգևատրվել է Ս. Աննայի 2-րդ աստիճանի շքանշանով: Ներսես Աշտարակեցու աքսորվելուց (1828) հետո Լ. հայկ. աշխարհազոր ստեղծելու և պետականությունը վերականգնելու մեղադրանքով արտաքսվել է Կովկասից: Վերադառնալով Պետերբուրգ՝ Լ. թողել է զինվորական ծառայությունը: 1830-ին պարգևատրվել է Առյուծ և Արև պարսկ. շքանշանով:

Մ. Դարբինյան