Jump to content

ՀՍՀ/ԼԱԶԱՐՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՂԱԶԱՐԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱԶԱՐՅԱՆ Խաչատուր Աղազարի 12.12.1741, Նոր Ջուղա (Իրան)—11.6.1774, Մոսկվա)հայ հասարակական գործիչ և բարեգործ: Նազարյանների տոհմից, ռուս. ժառանգական ազնվական (1774): իր կտակած միջոցներով Լ-ի հայրը՝ Ա. Ն. Նազարյանը, 1779-ին կառուցել է տվել Մոսկվայի հայոց Ս. Խաչ եկեղեցին: Թաղվել է տոհմական գերեզմանոցում (Մոսկվա):