ՀՍՀ/ԼԱԶԱՐՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ ՀՈՎԱԿԻՄԻ
ԼԱԶԱՐՅԱՆ Խաչատուր Հովակիմի (1.6.1789, Մոսկվա —9.10.1871, Մոսկվա), հայ ագգային-ազատագրական շարժման և մշակութային գործիչ, ռուսական պետական խորհրդական և կամերգեր, Լագարյան Ճեմարանի հոգաբարձու: Մեծ դեր է կատարել Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելու գործում: Կազմել և ռուս, կառավարությանն է ներկայացրել «Մի շարք առաջարկներ Վրաստանի և հարակից երկրամասերի մասին» ծրագիրը՝ առաջարկելով Ռուսական կայսրությանը ենթակա Հայաստանի տարածքում ստեղծել ինքնավար Հայոց թագավորություն: Մեծ ջանքեր է գործադրել ռուսահայ գաղութների երբեմնի արտոնություններն ու առանձնաշնորհումները պահպանելու համար: Լ-ի շնորհիվ 1849-ին Լագարյան ճեմարանը ճանաչվել է Արևելյան լեզուների ինստ.: Նպաստել է ճեմարանի տպարանի բարելավմանը: Լ-ի հանձնարարությամբ 1833—38-ին կազմվել և ռուս, լեզվով Մոսկվայում հրատարակվել է «Հայ ժողովրդի պատմության տեսությանը վերաբերող ակտերի ժողովածուին, որը հայ և ռուս ժողովուրդների հարաբերությունների պատմության կարևոր աղբյուր է:
Վ. Դիլոյան
