Jump to content

ՀՍՀ/ԼԱԶԱՐՅԱՆ ՀՈՎԱԿԻՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱԶԱՐՅԱՆ Հովակիմ Աղազարի (1743, Նոր Ջուղա-2.1.1826, Մոսկվա), հայ ագգային-ազատագրական շարժման գործիչ: Եղբոր՝ Հ. Նազարյանի կտակի համաձայն, 1815-ին Մոսկվայում հիմնադրել է Նազարյան, ճեմարանը: Պաշտպանել է Հայոց եկեղեցու շահերն ու ինքնուրույնությունը, ինչպես նաև միջնորդել ռուս, կառավարության մոտ՝ անձեռնմխելի թողնելու ռուսահայ գաղութներին նախկինում տրված առանձնաշնորհներն ու արտոնությունները: Մոսկվայի Վագանկովո գերեզմանոցում կառուցել է տվել Ս. Հարություն եկեղեցին: Գրել է հայրենասիրական և երգիծական բանաստեղծություններ (անտիպ): Լ-ի նամակները արժեքավոր տեղեկություններ են պարունակում XVIII դ. վերջի և XIX-ի սկզբի հայ հասարակական կյանքի վերաբերյալ:

Վ. Դիլոյան