ՀՍՀ/ԼԱԶԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԱԿԻՄԻ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼԱԶԱՐՅԱՆ Հովհաննես Հովակիմի (1.2.1786, Մոսկվա-6.2.1858, Պետերբուրգ), հայ հասարակական և մշակութային գործիչ: Ռուսաստանի արքունի սենեկապետ (1836), իսկական պետ. Խորհրդական (1837): Նազարյանների տոհմից: Սովորել է Պետերբուրգի գերմ. ուսումնարանում, ծառայել է ռուս, կայսեր, գվարդիայում, արտ. գործերի մինիստրությունում ևն: 1815-ից մինչև մահը Նազարյան ճեմարանի հոգաբարձուն էր: Նպաստել է (1838) հայ-ռուսերեն բառարանի տպագրությանը, կատարել իրավաբանական փաստաթղթերի թարգմանություններ (հայերենից ռուսերեն): 1851-ին 60000 ռ. է նվիրել Լագարյան ճեմարանի նախակրթարանի բացման համար: Պարգևատրվել է շքանշաններով (ռուս. Մ. Աննայի առաջին աստիճանի՝ 2, պարսկ. Առյուծ և Արևի ևն): Թաղվել է Պետերբուրգի հայկ. գերեզմանոցի եկեղեցում:
Զ. Հարությունյան
