Jump to content

ՀՍՀ/ԼԱԶԱՐՅԱՆ ՃԵՄԱՐԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱԶԱՐՅԱՆ ՃԵՄԱՐԱՆ, հայագիտական և արևելագիտական ուսումնական ու գիտական խոշոր կենտրոն: Հիմնադրվել է 1815-ին, Մոսկվայում, մեծահարուստ Նազարյանների նախաձեռնությամբ և միջոցներով: Սկզբում եղել է տարրական տիպի մասնավոր դպրոց և կոչվել Հայկական Լագարյան (Եղիագարյան) ուսումնարան: Սովորել են միայն Լագարյան որդեգիրները: 1820-ական թթ. ուս. ծրագրով համապատասխանել է ռուս, գիմնազիաների մակարդակին: Հանրակրթական առարկաների հետ դասավանդվել են ռուս., հայերեն, լատ., ֆրանս., գերմ., նաև պարսկ., թուրք., արաբ.: Ընդունվել են տարբեր ազգերի 10-14 տարեկան երեխաներ, հիմնականում հայեր և ռուսներ: Դիմորդներ է պատրաստել համալսարան ընդունվելու համար, ինչպես նաև պաշտոնյաներ և հայկ. դպրոցների ուսուցիչներ: 1827-ին վերանվանւլել է Արևելյան լեզուների Լագարյան ինստ. (հայկ. աղբյուրներում ավանդաբար կոչվել է Լագարյան ճեմարան)՝ ենթարկվել ժողովրդական կրթության մինիստրությանը: 1830-ական թթ. ստացել է 2-րդ աստիճանի ուս. հաստատաթյան իրավունք՝ 5-ամյա ուսուցմամբ: 1841-ին ճեմարանին կից բացվել է հոգևոր բաժին՝ հայ եկեղեցու սպասավորներ և հոգևոր դպրոցների ուսուցիչներ պատրաստելու նպատակով: 1848-ի կանոնադրությամբ Լ. ճ. դասվել է պետ. 1-ին աստիճանի դպրոցների՝ լիցեյների կարգը, 8-ամյա ուսուցմամբ՝ գիմնազիական 6 և լիցեյական 2 դասարաններով: Վերջին 2 դասարաններում ավանդվել են արևելյան լեզուներ: Նոր կանոնադրությամբ ճեմարանն ընդունել է շեշտված արևելագիտական բնույթ: Պատրաստվել են թարգմանիչներ, դիվանագիտության բնագավառի աշխատողներ, արևելյան լեզուների դասատուներ: 1851-ին բացվել է նախապատրաստական բաժին, որտեղ երեխաները պատրաստվում էին ընդունվել ճեմարանի գիմնազիական բաժին: Ուս. ծրագրի մեջ մտնող մեկ պարտադիր արևելյան լեզվից բացի, հայերը, ինչպես նաև վրացիները և Կովկասի այլ ազգությունների պատկանող սաները, սովորել են նաև իրենց մայրենի Լեզուն: Թեև ուսուցման լեզուն եղել է ռուսերենը և մեծ տեղ է հատկացվել արևելագիտական առարկաներին, այնուամենայնիվ Լ. ճ. իր գոյության ընթացքում պահպանել է իր հայկ. դիմագիծը՝ հայերեն դասավանդվել են հայագիտական առարկաները, ուսուցչական-դասախոսական կազմի և սաների մեծ մասը հղել են հայեր, ղեկավարությունը (տնօրինություն և հոգաբարձություն) հիմնականում գտնվել է հայերի ձեռքում: 1844-ին Լ. ճում սովորել է 105 սան, որից 73-ը՝ հայ, 30-ը՝ ռուս, 2-ը՝ այլազգի: 1872-ի նոր կանոնադրությամբ Լ. ձ. Փաստորեն կազմվել է երկու ուս. հաստատություններից՝ դասական գիմնազիայից և եռամյա ուսուցմամբ մասնագիտական դասարաններից (արևելյան լեզուների ֆակուլտետ), որ ստեղծվել էին լիցեյական դասարանների հիման վրա: Մասնագիտական դասարանների ստեղծումով արևելագիտությունը Լ. ճ-ում զարգացման նոր փուլ է թևակոխել: Արևելյան լեզուների ֆակուլտետը իր ուս. մակարդակով համապատասխանել է բարձրագույն ուս. հաստատություններին: Լ. ճ. պատրաստել է ուս. ձեռնարկներ, մենագրություններ, արևելյան լեզվաբանության, Արևելքի և Անդրկովկասի պատմության, մշակույթի վերաբերյալ տարբեր հետազոտություններ: Տարբեր ժամանակներում ճեմարանում դասավանդել են Տ. Ալամդարյանը, Ս. Կարնեցին (առաջին ռեկտորը), Մ. Նալբանդյանը, Մ. Սալլանթյանը, Ս. Տիգրանյանը, U. Շահազիզը, Ն. Ռիբկի-նը, Վ. Գասպարյանը, Մ. Աադաթյանը, Ի. Սիլինիչը, Տոր-Նեվ Լանգեն, Ֆ. Կորշը, Վ. Միլլերը և ուրիշներ, որոնց մի մասը ճեմարանի նախկին սաներ էին: Այստեղ են սովորել բանաստեղծներ Ռ. Պատկանյանը, Գ. Դոդոխյանը, Հ. Հովհաննիսյանը, Վ. Տերյանը, մանկավարժներ Գ. Աբովյանը, Ս. Մանդինյանը, Ա. Բահաթրյանը, նկարիչներ Վ. Սուրենյանցը, Ե. Թադևոսյանը, Հ. Պատկանյանը, դերասաններ, թատերագիրներ, թատերական գործիչներ Ս. Տիգրանյանը, Ռ. Սիմոնովը, Է. Տեր-Գրիգորյանը, Գ. Պետրոսյանը, Գ. Չուբարը, Ն. Ասլանյանը, հեղափոխական գործիչ Ա. Մյասնիկյանը, գիտնականներ ու գրականագետներ Ց. Խանգադյանը, Պ. Մակինցյանը, Մ. Բարխուդարյանը, Կ. Մելիք-Օհանջանյանը: Լ. Ճ-ում են սովորել նաև ռուս, մշակույթի ներկայացուցիչներ Լ. Տոլստոյը, Ի. Տուրգենևը, Կ. Ստանիսլավսկին, Ա. Գլինկան, Յու. Վեսելովսկին և ուրիշներ: Ճեմարանը իրավամբ մեծարվել է «Մայր դպրանոց», «Սերմնարան հայոց դպրոցաց» ևն: Լ. ճ-ի շնորհիվ հայ դպրոցները, հայ կրթական գործիչները հաղորդակցվել են ռուս, և եվրոպական առաջավոր մտքին: Ճեմարանի շուրջը համախմբված հայ մտավորականների (Ս. Նազարյան, Մ. Նալբանդյան ևն) նախաձեռնությամբ ու ջանքերով է դրվել Մոսկվայի հայ մամուլի հիմքը: Ուներ տպարան (տես Լազարյան ճեմարանի տպարան), որր լույս է ընծայել 13 լեզուներով զրականություն: Ճեմարանի գրադարանի հավաքածուն (1836-ին՝ 8 հզ., 1913-ին՝ 40 հզ. գիրք) հետագայում դարձել է Երևանի Ալ. Մյասնիկյանի անվ. հանրապետական գրադարանի հիմնարար ֆոնդերից ս՜եկը: Լ. ճ. ուներ նաև իր թատրոնը (տես Լազարյան ճեմարանի թատրոն): ՌՍՖՍՀ ԺԿՍ-ի 1919 մարտի 4-ի դեկրետով Արևելյան լեզուների Լազարյան ինստ-ը վերածվել է Հայկական, այնուհետև՝ Առաջավոր Ասիայի ինստ-ի, 1920-ին՝ Արևելյան կենդանի լեզուների կենտրոնական ինստ-ի, 1921-ին՝ Մոսկվայի արևելագիտության ինստ-ի: ՀԿԳԿ-ի 1921-ի հոկտեմբերի որոշմամբ Լ. ճ-ի շենքում ստեղծվել է խորհրդային Հայաստանի կուլտուրայի տուն և ճեմարանի նյութական ու մշակութային արժեքներով հանձնվել Հայաստանի բանվորա-գյուղացիական իշխանությանը: Այժմ Լ. ճ-ի շենքում են տեղավորված ՍՍՀՄ Մինիստրների խորհրդին կից Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի մշտական ներկայացուցչությունը և ՍՍՀՄ ԳԱ Ասիայի ժողովուրդների պատմության ինստ-ը:

Գրկ. Դիլոյան Վ. Ա., Լագարյանների հասարակական-քաղաքական գործունեության պատմությունից (XVIII դ. Երկրորդ կես), Ե., 1966: Իգնատյան Ա. Հ., Լազարյան ճեմարան, Ե., 1969: Зиновьев А., Исторический очерк Лазаревского института восточных языков, М., 1863 Базиянц А. П., Лазаревский институт восточных языков в истории отечественного востоковедения, М., 1973.

Ա. Իգնատյան