ՀՍՀ/ԼԱԶԱՐՅԱՆ ՄԻՆԱՍ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼԱԶԱՐՅԱՆ Մինաս Աղազարի (1737, Նոր Ջուղա—18.10.1809, Մոսկվա), հայ հասարակական գործիչ, ռուսական արքունի խորհրդական, Հայոց կաթողիկոս Դանիել Ա Սուրմառեցու հավատարմատարը արքունիքում: Եռանդորեն զբաղվել է Հայաստանի ազատագրության հարցով: Հայ եկեղեցու կառավարման բտրեփոխման նպատակով մշակել է սյունհոդոսի կանոնադրություն, որը 1808-ին վավերացրել է կաթողիկոսը: Դրա հիման վրա հետագայում ստեղծվել է Մյունհողոս կամ Բարձրագույն խորհուրդ:
Վ. Դիլոյան
