ՀՍՀ/ԼԱԶԱՐ ՆԱՃԱՐՅԱՆ ԳԱԼՈՒՍՏ ԿՅՈՒԼՊԵՆԿՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ
ԼԱԶԱՐ ՆԱՃԱՐՅԱՆ ԳԱԼՈՒՍՏ ԿՅՈՒԼՊԵՆԿՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ, հիմնվել է 1954-ին, սալեպում, ամերիկահայ բարերար Լ. Նաճարյանի նվիրատվությամբ: Մինչև 1960-ը նախակրթարան էր, այնուհետև՝ երկրորդական վարժարան՝ 12-ամյա ուսուցմամբ: Ունի 3 բաժանմունք, մանկապարտեզ, նախակրթարան, երկրորդական վարժարան (բոլորն էլ երկսեռ): Շրջանավարտները բակալորիայի (պետական) քննություններից հետո կարող են ընդունվել սիրիական բուհերը: Վարժարանը ենթարկվում է ՀԲԸՄ-ին, որը ֆինանսավորում է նրան: Ունի գրադարան, ընթերցասրահ, քիմիայի լաբորատորիա, թատերախումբ: Հրատարակում է «Բարձունք» գրական պարբերագիրքը (1958-ից): Առաջին ուս. Տարում ուներ 83 աշակերտ, 10 ուսուցիչ, 1976—1977 ուս. տարում՝ 1500 աշակերտ, ավելի քան՝ 100 աշխատող: Վարժարանը սերտ կապ ունի Սովետական Հայաստանի հետ, որտեղից ստանում է դասագրքեր, գրքեր, պարբերականներ:
