Jump to content

ՀՍՀ/ԼԱԶԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱԶԵՐ (հայկ. Ղազիւք, ճենք, Ծանք, Ծանարք, վրաց. ճաներ), քարթվելական ընտանիքի ժողովուրդ: Հնում՝ քարթվելական ցեղերից, Սև ծովի հվ-արլ. ափի ու մասամբ Ճորոխի ներքին հոսանքի ավազանի՝ Լազիկայի բնիկները: Հիմնականում (50 հզ. մարդ) ապրում են Լազիստանում (այժմ Թուրքիա), մասամբ՝ Աջարական ԻՍՍՀ-ում: Խոսում են քարթվելական ընտանիքի մեգրելա-ճանական կամ զանական լեզվի լազական (ճանա-կան) բարբառով: Բյուգանդական գերիշխանության ժամանակ Լ-ի լեզուն մեծապես ազդվել է հունարենից, իսկ հետագայում՝ թուրքերենից: Թուրք. տիրապետության օրոք Լ. հարկադրված ընդունել են մահմեդականություն, սակայն պահպանել են իրենց լեզուն և մշակույթը: Տես նաև Լազիկա:

Ս. Երեմյան