Jump to content

ՀՍՀ/ԼԱԶԻԿԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼԱԶԻԿԱ, Լազական թագավորություն հայ մատենագրության մեջ՝ «Ղազիւիկե» (Եգերաց թագավորություն), վրացերեն՝ էգրիսի, պետություն այժմյան ՎՍՍՀ արևմտյան մասում, II—VI դդ.: Ընդգրկել է ճորոխի գետաբերանից հս. ընկած շրջանը: IV դ. չազերի թագավորությունը իր իշխանությանն է ենթարկել Արևմտյան Վրաստանի ցեղերին (մեգրելներ, սվաններ, ափշիլներ, աբազգներ): Լ-ի նշանավոր քաղաքներն էին մայրաքաղաք Արքեոպոլիսը (այժմ Նոքալաքևի), Հռոդոպոլիսը (այժմ Վարդցիխե), Վաշնարին, Պետրան (այժմ Ցիխիսձիրի), Ապսարը (այժմ Գոնիո)՝ բոլորը ՎՍՍՀ-ում: IV—VI դդ. Լ-ում ձևավորվել են ֆեոդալական հարաբերություններ, 523-ին պաշտոնական կրոն է դարձել ավելի վաղ տարածված քրիստոնեությունը Սկզբնական շրջանի բյուգանդական եկեղեցու գերիշխանությունը հետագա դարերում փոխարինվել է վրաց. եկեղեցու գերիշխանությամբ, որի միջոցով Լ-ում տարածվել է վրաց. գիրն ու գրականությունը, վրաց. վաղ ֆեոդալական մշակույթը: Լ-ի տերիտորիան պատերազմի ռազմաբեմ էր Բյուզանդիայի և Իրանի միջև: 562-ի պայմանագրով Լ. կախման մեջ է մնացել Բյուզանդիայից, վերացել է թագավորական իշխանությունը, VII դ. մտել է Աբխազական թագավորության մեջ:

Գրկ. Меликишвили Г.А., К истории древней Грузии, Тб., 1959.

Ս. Երեմյան