ՀՍՀ/ԼԱԶԻՍՏԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԼԱԶԻՍՏԱՆ (Lazistan), բնական մարզ Թուրքիայի հյուսիս-արևելքում, Արևելա-Պոնտական լեռների հյուսիսային լանջերի սահմանում: Բարձրությունը մինչև 3931 մ է (Կաչկար լեռ, Լազիստանի լեռնաշղթայում): Կլիման մերձարևադարձային է՝ տարեկան 2-3 հզ. մմ տեղումներով: Սև ծովի մերձափնյա մասը մշակված է (ծխախոտ, խաղող, եգիպտացորեն, կաղին, ցիտրուսայիններ), 400—1900 մ բարձրությունները ծածկված են անտառներով, ավելի բարձր լեռնային մարգագետիններ են: Հնագույն սառցապատումների ժամանակ Լ. ապաստարան է եղել ջերմասեր ֆլորայի և ֆաունայի համար:
