ՀՍՀ/ԼԱԶԻՍՏԱՆԻ ԼԵՌՆԵՐ
ԼԱԶԻՍՏԱՆԻ ԼԵՌՆԵՐ (հայերեն՝ Պարխար), Արևելյան Պոնտոսի առավել բարձրադիր հատվածը: Ձգվում է աղեղնաձև դեպի հվ արմ., երկարությունը 115 կմ է: Կազմված է կավճի և երրորդականի ապարներից: Աչքի է ընկնում բարձր լեռնային ռելիեֆով: Լեռնանցքները բարձր են, դժվարանցանելի: Բարձր գագաթներն են Կամկարը՝ 3931 մ, զերջնբակը՝ 3711 մ: Լանշերը ասիմետրիկ են: Տարեկան տեղումները դեպի Սև ծով ուղղված լանջերին մինչև 3000 մմ են (Պոնտական Կոլխիդա), հակադիր լանջերին՝ 500—800 մմ: Սևծովյան լանջերին նկատվում են ֆիզիկա-աշխարհագրական հետևյալ գոտիները՝ ա. մերձափնյա խոնավ մերձարևադարձային, գրեթե ամբողջովին մշակովի է, բ. ցածրադիր անտառային (մինչև 400 մ), գ. խառն անտառային (400—1250 մ), դ. եղևնու անտառային (1250—1900 մ), և ենթալպյան և ալպյան մարգագետինների (2000 մ-ից բարձր): Ասեաց փորում (Ճորոխի ավազան) բնական լանդշաֆտը խիստ փոփոխված է, բուսականությունը ներկայացված է նոսր անտառով: Մեծ տարածում ունեն չորասեր բույսերն ու թփուտները:
